Մադոննայի դուստրը` 18+ ցուցադրությանը (լուսանկարներ)

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննայի դուստրը՝ Մարիան, պահանջված է մոդելային բիզնեսում և հաճախ է հանդես գալիս տարբեր գովազդներում, կամ նորաձևության ցուցադրություններում:
Այս անգամ Մադոննայի դուստրը պոդիում է բարձրացել Desigual ապրանքանիշի 18+ ցուցադրության ժամանակ: Մարիան բեմ է բարձրացրել գրեթե վերջում, ժամանակակից պար է կատարել, ապա մյուսների հետ հանվել է ու սկսել համբուրվել զուգընկերոջ հետ։

Վերջերս նա մեղադրվել է իր հիգիենան չպահպանելու մեջ: Աղջկա՝ նյույորքյան նորաձևության շաբաթվա ընթացքում արված լուսանկարներում երկրպագուները նկատել են նրա չսափրված ոտքերը, ինչը ակտիվ սկսել է քննարկվել սոցիալական կայքերում:
Սակայն Մադոննայի դուստրը ոչ միայն չի արդարացել ու չի բարդույթավորվել այդ հարցից, այլ նաև բացատրել է իր նման տեսքի պատճառը:

Նա հայտարարել է, որ բոդիպոզիտիվիզմի ներկայացուցիչ է ու չի պատարստվում իր մարմինը ենթարկել որևէ փոփոխության: Որպես բոդիպոզիտիվիստ՝ Մարիան նույնպես չի տանջում իրեն մազահեռացման ցավոտ պրոցեդուրաներով՝ ներկայանալով հանրությանն այնպիսին, ինչպիսին կա: