«Նա պատրաստվում էր Ժաննայի մահվանը». Ֆրիսկեի քույրը բացահայտել է սարսափելի ճշմարտությունը

Ժաննա Ֆրիսկեի հարազատ քույրը, տեսնելով Դմիտրի Շեպելևի խայտառակ հարցազրույցը, որտեղ հաղորդավարը մեղադրում է Ֆրիսկեների ընտանիքին խաբեության ու ագրեսիայի մեջ, հանդես է եկել սարսափելի հայտարարությամբ. «Դմիտրին սպասում էր, թե երբ է մահանալու Ժաննան ու հանգամանորեն պատրաստվում էր նրա թաղման արարողությանը, երբ նա դեռ ողջ էր»:

Այդ ամենը Ֆրիսկեի քույրը պատմել է «Звезды сошлись» հաղորդման շրջանակներում՝ հավելելով, որ Ժաննայի մահից հետո Շեպեևը շարունակում էր գումարներ վերցնել հաշվեհամարներից:
«Քույրս մի քանի ամիս է մահացած էր, բայց Շեպելևը շարունակում էր մեծ գումարներ հանել նրա հաշվեհամարներից: Վերջին անգամ Շեպելևը 20 միլիոն է հանել Ժաննայի քարտից նրա մահից 1 տարի անց»,- ասել է Նատալի Ֆրսիկեն:

Հիշեցնենք, որ հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի հայրը բավականին կտրուկ էր արձագանքել նախկին փեսայի՝ Դմիտրի Շեպելևի խոսքերին, որոնք հնչել էին ուղիղ եթերում: Շեպելևը պատմել էր Ֆրիսկեի ընտանիքի հետ ունեցած իր կոնֆլիկտների ու սկանդալների մասին: Նրա հավաստմամբ՝ երգչուհու հայրը չէր շփվում Ժաննայի հետ ու սպառնում էր սպանել իրեն:
«Թող նա սատկի այդ խոսքերից հետո»,- ասել էր Ժաննայի հայրը: