«Սառցե սիրտ 2»-ի սաունդթրեքը գլխավորել է Billboard 200 չարթը

Հանրահայտ «Սառցե սիրտ 2» անիմացիոն ֆիլմի սաունդթրեքը գլխավորել է հեղինակավոր Billboard 200 երաժշտական չարթը․ այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Աղբյուրը նկատել է, որ 2019թ. ընթացքում սա առաջին հորիզոնականին հասած առաջին սաունդթրեքն է: Այն թողարկվել է Walt Disney Records-ի կողմից՝ նոյեմբերի 15-ին:

Սա արդեն 5-րդ սաունդթրեքն է, որը նման հաջողության է հասել ու առաջին հորիզոնականը գրավել Billboard 200-ում:

Մինչ այս նման արդյունք են գրանցել 2014թ. թողարկված «Սառը սիրտ», «Հետաքրքրասեր Ջորջը» (2006թ.), «Պոկահոնտաս» (1995թ.) և «Առյուծ արքա»  (1994թ.) մուլտֆիլմերի սաունդթրեքերը: