61 տարեկանում մահացել է Roxette խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը

61 տարեկանում մահացել է Roxette շվեդական հայտնի ռոք խմբի վոկալիստ Մարի Ֆրեդրիքսոնը։

Ֆրեդրիքսոնի մենեջերի խոսքով` մահվան պատճառն ավելի վաղ հայտնաբերված հիվանդությունն էր: 2002 թվականին երգչուհու մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք, և դեռ այդ ժամանակ բժիշկները 20-25% ապրելու շանս էին տվել:

Երգչուհին քիմիաթերապիայի երկար կուրս է անցել, որից հետո, բժիշկների համաձայն, բուժվել է: Սակայն ճառագայթման հետևանքով առողջական խնդիրները մնացել են: 2004 թվականին լույս տեսած The Change ալբոմում երգչուհին երգում է այդ ընթացքում ձեռք բերած փորձի մասին:
Աստղը ժամանակին պատմել էր, որ չնայած առողջական վիճակի վատթարանալուն` միշտ փորձել է «վառ» ապրել: