Ուղևորները նկարել են՝ ինչպես է ռուս հայտնի դերասանը ինքնաթիռում «հարձակվում» աղջկա վրա

Իր սկանդալային և էպատաժային վարքով հանրաճանաչ 42-ամյա արտիստ Ալեքսեյ Պանինը կրկին շոկի է ենթարկել հասարակությանը: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Պանինը ուղևորների առաջ վազվզում է ինքնաթիռի սրահում: Դերասանը լեզվակռվի մեջ է մտնում իր ընկերուհու հետ՝ օգտագործելով անպարկեշտ խոսքեր, իսկ հետո հրում է նրան:

Դերասանն անգամ սպառնում է ինքնաթիռը գլխիվայր շրջել:

Դերասանը միևնույն ժամանակ հայտարարել է, որ տեսանյութը բեմադրված է: Նրա խոսքերով՝ նա սա անում է, որպեսզի շոկի ենթարկի լսարանին: Նա հավաստիացնում է, որ ոստիկանները նրան չեն ձերբակալել, իսկ ուղևորները տեղյակ են եղել ամեն ինչից:

Սակայն ուղևորները չեն գնահատել դերասանի prank-ը՝ չնայած նրա խոստովանության: Համացանցի օգտատերերին զայրացել էր այն հանգամանքը, որ ուղևորները ստիպված են եղել լսել Պանինի՝ առանց ցենզուրայի «կատակները»: Նրանք նաև հայտնել են, որ դերասանի կատակներն արդեն հոգնեցրել են երկրպագուներին:

https://www.instagram.com/p/B55D9bBB52g/?utm_source=ig_web_button_share_sheet