Անի Լուպեի ամանորյա ֆոտոշարքը

Տարիներ առաջ վենեսուելլացի գործընկերոջ խորհրդով Անի Գրիգորյանը դարձավ Անի Լուպե ու բեմական գործունեության ընթացքում հանդես եկավ հենց այդ անվամբ:
Գանգրահեր, տաքարյուն ու կրքոտ դերասանուհուն, թե՛ անվան, թե՛ արտաքինի պատճառով հաճախ են համեմատում բրազիլուհու կամ իսպանուհու հետ, սակայն ինքը՝ Անին երբեք մտադրություն չի ունեցել այլ ազգի նմանվել․

«Ես հպարտ եմ, որ հայ եմ, սակայն ես երազել եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ տարին 12 ամիս շոգ կլինի»:Անի Լուպեն անհամբերությամբ է սպասում տարեմուտին:

Չնայած որ գեղեցկուհին սիրում է շոգ եղանակը, նա անհամբերությամբ էր սպասում ձմռանն ու Ամանորին:
Իր ինստագրամյան հետևորդներին արդեն ներկայացրել է ամանորյա ֆոտոշարքը, որն արժանացել է երկրպագուների հաճոյախոսություններին: