Թովմասյան քույրերի դուստրերն արդեն հայտնվում են ամսագրերի շապիկներին

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն ու «Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն իրենց դուստրերի հետ շուտով կհայտնվեն նորաձևության ամսագրերից մեկի շապիկին:
Այդ մասին իր ինստագրամյան էջում հայտնել է Իրինա Թովմասյանը:
Գեղեցկուհիների փորքիկ դուստրերը բավականին հայտնի են և իրենց մայրիկների շնորհիվ նրանց ճանաչում են ինստագրամյան հազարավոր հետևորդներ:
Իրինան իր միկրոբլոգում հրապարակել է նաև կադրեր իրենց ֆոտոշարքից: