Նիք Ջոնասը բացահայտել է իր երջանիկ ամուսնության գաղտնիքը (լուսանկարներ)

Jonas Brothers փոփ-ռոք խմբի անդամ Նիք Ջոնասը Entertainment Tonight-ի հետ զրույցում բացահայտել է իր երջանիկ ամուսնության գաղտնիքը: Երգչի խոսքով՝ հավասարակշռությունն ու առաջնահերթությունների սահմանումն իր երջանիկ ամուսնության  գրավականներից մեկն է:
27-ամյա աստղը, որն անցած դեկտեմբերին ամուսնացել է hնդիկ դերասանուհի, մոդել և երգչուհի Պրիյանկա Չոպրայի հետ, տարվա ընթացքում իր եղբայրների հետ համերգային շրջագայության պատճառով ստիպված է եղել երբեմն լքել կնոջը: «Արդեն ավելի քան 4,5 ամիս է, ինչ շրջագայում եմ, և պետք է ասեմ, որ հետաքրքիր է անցնում»,- հայտնել է Նիքը:

Հարցին, թե որն է իր և Չոպրայի երջանիկ ամուսնության գրավականը, երաժիշտը պատասխանել է. «Անհավանական հավասարակշտություն և առաջնահերթությունների սահմանում. սրանք ամենակարևորն են»:

Այս շաբաթ կայացել է Նիքի մասնակցությամբ Jumanji: The Next Level ֆիլմի պրեմիերան: «Պրիյանկան այժմ Հնդկաստանում է՝ ֆիլմի նկարահանումների»,- հայտնել է Նիքը՝ հավելելով, որ կինը շատ էր ցանկանում ներկա գտնվել ֆիլմի պրեմիերային: