Adidas-ը նորություն ունի նորաձևության սիրահարների համար

Adidas Originals Superstar 80s սպորտային կոշիկների ուրվագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. սքեյթբորդիստ, նկարիչ, դիզայներ և մոդել Բլոնդի Մակոյը վերաիմաստավորել է այն՝ կատարելով որոշակի փոփոխություններ դիզայնում։

Նոր դիզայնի համար ոգեշնչման աղբյուր է դարձել նրա համար յուրօրինակ լոնդոնյան Սոխո թաղամասի ոգին:
Adidas Originals Superstar 80s-ի նոր ոմդելներ իրենց կողքերի հատվածում ծակոտիներ ունեն. դրանք նախատեսված են այն ավելի շնչող դարձնելու համար։

Մակոյն այն ստեղծել է սքեյթերների համար և պնդում է, որ այն համապատասխանում է սքեյթբորդինգին:
Թափանցիկ սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 14-ին, դրանք հնարավոր է գնել Adidas-ի խանութներում և կայքում 110 դոլարով։