«Ամանորի հրաշքին չեմ հավատում». Նազենի Հովհաննիսյանի անկեղծ խոստովանությունը

«Այս կյանքում ամենադժվարը չկորցնել փայլը` աչքերի, հոգու, մտքի… Երազանքների փայլը մի կորցրեք, որքան էլ կոտրեն, որքան էլ փորձեն հավասարեցնել ձեզ հողին կամ «փչացնել»` աղտոտելով ձեր հոգին, ձեր երազանքներն ու տեսակը:
Ամանորի հրաշքին չեմ հավատում վաղուց, բայց ես հավատում եմ Մարդուն՝ նրա կամքին, ազատությանն ու որակին: Ես ԴԵՌ հավատում եմ մարդու բարությանն ու ազնվությանը, ես ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ …. մի կոտրվեք, ինչ էլ որ լինի, երբ էլ որ լինի, ինչպես էլ որ «մեծանասնությունը» փորձի համահարթեցնել: Անհատի ուղին միշտ է տարբեր, եթե իհարկե ուժ ու կամք ունես` ավարտին հասցնելու:
Մի կորցրեք ՓԱՅԼԸ: Մնացածն իրոք անցողիկ է»,- իր ինստագրամյան էջում կիսվել է Նազենի Հովհաննիսյանը:

Գեղեցկուհին բավականին հաճախ է հրապարակումներ անում՝ կիսվելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներով, խորհուրդներով ու հարուստ կենսափորձով:
Երկրպագուներն անչափ հավանում են գեղեցկուհու հրապարակումներն ու ակտիվ մասնակցում են դրանց մեկնաբանություններում ընթացող քննարկումներին: