Հայտնի է «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի թողարկման ամսաթիվը

Հայտնի է դարձել «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի թողարկման ամսաթիվը: Warner Bros կինոընկերությունը նշել է, որ ֆիլմը կթողարկվի 2021 թվականի մայիսի 21-ին: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Սեպտեմբերին Քիանու Րիվզը, որը կրկին հանդես կգա գլխավոր դերում և կմարմնավորի Նեոյին, պատմել էր, որ տպավորված է, թե սցենարով ինչ տեղի կունենա իր հերոսի հետ և հավելել էր, որ այդպես էլ պետք է լիներ: Փակագծերը դերասանը չէր բացել:

Հիշեցնենք, որ «Մատրիցա» ֆիլմը նկարահանվել է 1999 թվականին՝ Վաչովսկի քույրերի կողմից: 2003 թվականին թողարկվել է ֆիլմի երկու շարունակությունը՝ «Մատրիցա. Վերաթողարկում» և «Մատրիցա. Հեղափոխություն»: