Ռոզա Ֆիլբերգը առաջին անգամ լուսանկար է հրապարակել սիրելիի հետ

Մենք արդեն հասցրել էինք տեղեկացնել, որ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է: Նշանադրությունից հետո Ռոզան ոչ խոսում էր սիրելիի մասին, ոչ էլ լուսանկար հրապարակում նրա հետ։ Նշանադրության մասին հայտնել էր երգչուհու եղբայրը՝ երգիչ Մհերը։

Սակայն այսօր արդեն խախտել է լռությունը։ Նա լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ և գրել՝ «Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին»։
Նշենք, որ Ռոզայի ընտրյալը Երևանից է, նա արվեստի բնագավառից չէ։ Նշանադրությունը կայացել է ընտանեկան միջավայրում։
Ամենայն հավանականությամբ, հարսանիքը կլինի հաջորդ տարվա ամռանը։