Փիրս Բրոսնանն ու Կամիլա Կաբելոն հանդես կգան «Մոխրոտը» ֆիլմում (լուսանկարներ)

Իռլանդական ծագում ունեցող հանրահայտ դերասան Փիրս Բրոսնանը և ծագումով կուբացի երգչուհի Կամիլա Կաբելոն հանդես կգան Sony Pictures Entertainment Inc. կինոընկերության կողմից նկարահանվող «Մոխրոտը» երաժշտական ֆիլմում։

Բրոսնանը դասական հեքիաթի նոր տարբերակում կմարմնավորի արքայազնի հորը: 66-ամյա Բրոսնանից բացի, ֆիլմում հանդես կգան նաև Կամիլա Կաբելոն, Իդինիա Մենզելը, Բիլի Փորթերը և Նիկոլաս Գոլիցինը:

22-ամյա Կամիլան դերասանական կազմի առաջին անդամներից էր և այս ֆիլմով կինոարտադրության ոլորտում կանի իր առաջին քայլերը: 50-ամյա Փորթերը կմարմնավորի Մոխրոտիկի խորթ հորը, իսկ 25-ամյա բրիտանացի դերասան Նիկոլաս Գոլիցինը կկերտի արքայազն Ռոբերտի դերը: