Թեյլոր Սվիֆթը դարձավ 30 տարեկան. հետաքրքիր փաստեր երգչուհու մասին

Թեյլոր Սվիֆթը American Music Awards-ում հաղթող դարձավ «տասնամյակի արտիստ» հեղինակավոր անվանակարգում:  Թեյլորի կարիերան սկսվեց 2006 թվականի օգոստոսին, երբ թողարկեց իր դեբյուտային՝ «Tim McGraw» սինգլը։  Նույն թվականի հոկտեմբերի 24-ին լույս տեսավ նրա առաջին ալբոմը, որը կոչվեց հենց նրա անունով՝ «Taylor Swift»։ Սվիֆթը Գրեմմիի մրցանակակիր է։

Այսօր գեղեցկուհու ծննդյան տոնն է: Երգչուհին դարձավ 30 տարեկան: Սվիֆթը մեծ խնջույք է կազմակերպել իր աստղային ընկերների և հայտնի գործընկերների համար: Լրագրողների հետ զրույցում երգչուհին հավատացրել է, որ սնահավատ չէ և իրեն չի անհանգստացնում այն փաստը, որ իր ծննդյան տոնը ամսի 13-ին է և հենց ուրբաթ օրը:

Թեյլորը նաև խոստովանել է մի քանի անձնական գաղտնիքներ, որոնք նրա մասին շատերը չգիտեին:
Գեղեցկուհուն միշտ թվում է, որ իրեն հետևում են:
Տարիներ առաջ նրա տուն խելագար երկրպագու է ներխուժել և սպառնացել է սպանել:
Սվիֆթի երջանիկ թիվը 13-ն է: