«Միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթողը հայտարարել է, որ իր արտաքինը հեռու է կատարյալ լինելուց

«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչված Զոզիբինի Տունցին, ով ներկայացնում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը, պատմել է, թե ինչպես էին մարդիկ վերաբերվում իր արտաքինին մանուկ հասակում:

«Ես մեծացել եմ մի աշխարհում, որտեղ ինձ նման կինը՝ այնպիսի մաշկով, ինչպիսին իմն է և իմ վարսերի պես վարսերով, երբևէ գեղեցիկ չի համարվել»,- ասել է Տունցին:

Նրա խոսքով՝ հասարակության մեջ, որտեղ ինքը դաստիարակվել է, նման արտաքինը միշտ հեռու է եղել կատարյալ գեղեցկության չափանիշից: Գեղեցկության մրցույթի դափնեկիրը հույս է հայտնել, որ նման կարծրատիպերն արդեն անցյալում են մնացել: «Ես ուզում եմ, որ հետագա սերունդն ինձն նայի և իմ մեջ տեսնի սեփական արտացոլանքը»,- ընդգծել է Տունցին: