«Շատ պրովոկացիոն է». Քրիստեն Ստյուրատը մերկացրել է կուրծքը Կարմիր գորգին (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը «Սիբերգ» ֆիլմի պրեմիերային եկել էր պիջակով, որը հագել էր մերկ մարմնի վրա: Այս մասին հայտնել է Vogue-ը: Միջոցառումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում:

Դրա համար 29-ամյա հայտնի դերասանուհին ընտրել էր Chanel-ի նուրբ վարդագույն դասական կոստյում, որը բաղկացած էր պիջակից և մանրածալքերով կիսաշրջազգեստից: Կոստյումը պատրաստվել էր դիզայներ Վիարի կողմից և տեղ գտել գարուն 2020-ի հավաքածուում: Ստյուարտը հագուստն ամբողջացրել էր Chanel-ի բազմաշերտ մանյակով, ինչպես նաև մարգարտե մի քանի թևնոցով: «Սիբերգ» կինոնկարում դերասանուհին մարմնավորել է դերասանուհի Ջին Սիբերգին, որը հանդես էր գալիս հանուն սևամորթների համար հավասար իրավունքների: