Ո՞վ է «Time» ամսագրի վարկածով տարվա արտիստը

«Time» ամսագրի վարկածով տարվա արտիստ է ճանաչվել երգչուհի Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը, որը հայտնի է Լիզզո կեղծանվամբ:
«Time»-ի խմբագրության կարծիքով՝ Լիզզոն իսկապես ինչ-որ նոր բան է ներկայացնում. նրա երաժշտությունը դրական է ու անհավանական հիշվող. հիթերն այդքան հնչուն էլեմենտներով համադրում են փոփը, ռեփն ու R&B-ն և թվում է, թե դրանք գլխումդ եղել են միշտ։

Երգչուհի Լիզզոն հաղթող է ճանաչվել «Գրեմմիի» 8 անվանակարգերում, հայտնվել է հեղինակավոր 11 ամսագրերի շապիկներին և ունցել է մի քանի մենահամերգ, որոնք անցել են լեփ-լեցուն դահլիճներում, և այս բոլոր հաջողություններին երգչուհին հասել է բավականին կարճ ժամանակահատվածում:
Ո՞րն է նրա գաղտնիքը: Լիզզոն իր հաջողության գրավականն է համարում սեփական ինքնավստահությունն ու անկեղծությունը: «Ես այնպիսին եմ, ինչպիսին դուք տեսնում եք ինձ. մարդկանց համար անսովոր է դա, որովհետև բոլորը սովոր են անբնական ու շինծու երևույթներին»,- ասում է երգչուհին: