«Ես համաձայն եմ։ Համոզեք մյուսներին»․ Սերժ Թանկյանը պատասխանել է 4000 երկրպագուների մտահոգող հարցին

Արդեն 15 տարի է, ինչ SOAD-ի երկրպագուները նոր ստեղծագործություններ չեն լսել սիրելի խմբի կողմից: Վերջին շրջանում համացանցում մեծ տարածում ստացավ երկրպագուների նախաձեռնած ստորագրահավաքը, որով նրանք հորդորում են հանրայնացնել SOAD-ի չհրապարակված ստեղծագործությունները:

Խմբի չհրապարակված կատարումների քանակն անհաշվելի է։ Իրենց սիրելի արտիստներից երկրպագուները գլխավորապես պահանջում են հասանելի դարձնել «Mezmerize» և «Hypnotize» ալբոմների չհրապարակված կատարումները։

Սերժ Թանկյանը, վերջապես, արձագանքել է այդ ամենին իր էջում գրելով ․ «Այո, ես միանշանակ համաձայն եմ: Համոզեք մյուսներին»։
Հիշեցնենք, որ ստորագրահավաքի մասնակցել են 4 հազար երկրպագու։