Որո՞նք էին 2019-ի ամենահայտնի սկանդալները

USA Today կայքը հրապարակել է 2019 թվականի ամենասկանդալային հայնտի մարդկանց անունները։
Հոլիվուդյան դերասան Քևին Հարթը գտնվում է առաջատար հորիզոնականներում տարիներ առաջ իր սխալ արտահայտության պատճառով։
Բանն այն է, որ 10 տարի առաջ վերջինս անհարգալից կերպով է արտահայտվել սեռական փոքրամասնությունների վերաբերյալ, ինչի պատճառով 2019 թվականին նա անգամ հրաժարվեց իր մի քանի դերերից։

«Հուսահատ տնային տնտեսուհիները» սերիալի աստղ Ֆելիսիթի Հաֆմանը ենթարկվեց 14 օրվա ազատազրկման, որովհտև կաշառք էր առաջարկել դստերը քոլեջ ընդունելու համար։ Շշուկներ են պտտվում, որ սկանդալից հետո հեռուստաաստղի դուստրն անգամ փորձել է ինքնասպան լինել։

2019 թվականի սկզբին սկանդալների կիզակետում էր Քլոե Քարդաշյանը։
Տրիստանի և Քլոեի ամուսնալուծությունը մեծ սկանդալ էր, որի մասին խոսում էին բոլորը։ Տրիստանը գեղեցկուհի Քարդաշյանին դավաճանել էր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։
Երկար ժամանկ Քլոեի և Տրիստանի հարաբերությունները լարված էին, սակայն Քլոեն որոշել է վերջ տալ ագրեսիային ու վեճերին՝ նրան հրավիրելով իրենց դստեր ծննդյան տոնին։