Երգչուհի Փինքը գլուխը սափրել է

Ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Փինքը գլուխը սափրել է: Իր լուսանկարը նա տեղադրել է Ինստագրամում:
Նկարում 40-ամյա հայտնի երգչուհին նստած է՝ սափրած գլուխը խոնարհած, իսկ ձեռքերում իր մազափունջն է: «Բաց եմ թողնում»,- լուսանկարն այդպես է վերնագրել:
Երգչուհու հրապարակումը հավաքել է ավելի քան 720 հազար հավանում:

Նշենք՝ առաջին անգամ չէ, որ Փինքը գլուխը սափրում է: 2017-ին երգչուհին թողարկեց քաղաքական հոլովակ՝  «What About Us» սինգլի համար, որում հոլովակի մասնակիցներից մեկն աստղի գլուխը սափրում է: