Էմիլի Ռատակովսկու բրենդի նոր հավաքածուն և հայհոյանքը՝ ուղղված Վայնշտեյնին

Սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին, ով միշտ բոլորի ուշադրության կենտրոնում է, այս անգամ էլ՝ իր «Inamorata» բրենդի ներքնազգեստների հավաքածուն է ներկայացրել, որն առաջարկում է տարատեսակ հագուստներ՝ ներքնազգեստից մինչև գործնական կոստյումներ: Ռատակովսկին որոշել է ինքը նկարահանվել բրենդի գովազդում, և այս անգամ նրան է միացել մոդելային բիզնեսի ծագող աստղ Ջեմի Լին:

Իսկ «Չհղկված զարդեր» ֆիլմի պրեմիերային մոդելը յուրահատուկ հաղորդագրությամբ է հանդես եկել: Նրա ձեռքի գրությունն ապշեցրել է երկրպագուներին ու ներկաներին: Վիրավորական գրությունն ուղղված է եղել Հարվի Վայնշտեյնին, ով մեղադրվում է գրեթե 30 կանանց սեռական ոտնձգության մեջ:

Օրեր առաջ ԶԼՄ-ում քննարկվել է խաղաղ ճանապարհով Հարվի Վայնշտեյնի սեքս-սկանդալը հարթելու տարբերակը: Առաջարվում էր, որ նրա շուրջ 30 զոհերը միմյանց միջև բաժանեն 25 մլն դոլար: Ռատակովսկին գոհ չի եղել այդ որոշումից, ինչն էլ գրել է ձեռքին:

https://www.instagram.com/p/B6BbdgVhuri/