Ի՞նչ նվեր է մատուցելու Ամանորին Քիմ Քարդաշյանի մայրը 85-ամյա տատին

Ամերիկացի ձեռներեց և «Քարդաշյան ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քրիս Ջենները պատմել է, թե իր 85-ամյա մորը՝ Մերի Ջո Քեմբելին, սուրբծննդյան տոներին ինչ է նվիրելու: Հեռուստաաստղը մորը կնվիրի բոտեքսի պրոցեդուրաների հաճախման քարտ։

64-ամյա Ջենները նկարահանվել է Botox Cosmetic-ի գովազդում: Նկարահանումներից հետո կինը լրագրողներին պատմել է, որ ինքը ոչ մի վատ բան չի տեսնում բոտեքս օգտագործելու մեջ: «Ինձ համար սա հիանալի փորձ է: Եթե պատասխանատվությամբ մոտենաք գործին, և բժշկի հսկողություն լինի, այն կաշխատի: Ես երկար ժամանակ օգտագործում եմ դա»,- ասել է Քրիս Ջենները:

Նա նաև նշել է, որ հույս ունի ավելի մեծ տարիքում լինել ակտիվ և առողջ և ցանկանում է նմանվել իր 85-ամյա մորը: «Նա ուրախության մարմնացում է: Ես անպայման նրան կնվիրեմ բոտոքսի քարտ»,- ասել է աստղը: