«Իմ երազանքները խորտակվեցին հանրահայտ լինելու պատճառով». Ալլա Պուգաչովա

Ռուսական էստրադայի ամենասիրված ու հայտնի աստղերից մեկը՝ Ալլա Պուգաչովան, «Сегодня вечером» հաղորդման շրջանակներում անկեղծացել է՝ պատմելով, որ փառքի ու ճանաչման պատճառով նրա գրեթե բոլոր երազանքները խորտակվել են:

Պուգաչովան դեռ մանկուց երազել է դերասանուհի դառնալու մասին, սակայն երգչուհու կարիերան թույլ չտվեց փորձեր անել նաև ֆիլմարվեստում:
«Բոլորը կնայեն քեզ, իսկ մեր ռեժիսորական աշխատանքը չեն քննարկի»,- ասում էին Պուգաչովային ռեժիսորները և հրաժարվում նրա հետ համագործակցել:

Բարեբախտաբար, իր չիրականացրած երազանքներն իրականացրեց դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն, ով բացի երգարվեստից փորձեց իրեն նաև տարբեր ֆիլմերում ու մեծ հաջողություններ գրանցեց:
Պուգաչովան նաև ավելացրել է, որ շնորհակալ է ռեժիսոր Ալեքսանդր Օրլովին, որ իրեն հրավիրել է նկարահանվելու «Կինը, որը երգում է» նախագծում: