Մադոննային բռնացրել են իրենից 35 տարի փոքր ընկերոջ հետ

Մադոննային լուսանկարել են ԱՄՆ Մայամի քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում իր նոր ընտրյալի` 26-ամյա պարող Ահլամալիկ Ուիլյամսի ընկերակցությամբ, որն աշխատում է իր թիմում:

Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հայտնվել էին դեռևս ամռանը։
Լուսանկարներում Մադոննան հյուրանոցի պատշգամբում է՝ սև կոստյումով և գրեթե առանց դիմահարդարման: Նրան գրկել է երիտասարդ սիրեցյալը: Նրանց կողքին են նաև Մադոննայի 23-ամյա դուստրը՝ Լուրդես Լեոնը և նրա ընկերը, ինչը զույգին, կարծես թե, ընդհանրապես չի անհանգստացնում:

Հարկ է նշել, որ սա Մադոննայի առաջին սիրեցյալը չէ, որն իրենից շատ ավելի երիտասարդ է: Երգչուհու սիրեցյալների ցանկում են պարողներ Բրահիմ Զաիբաթը, Թիմոր Ստեֆենսը, մոդել Քևին Սամպայոն:

Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, նրա ընկերներն անհանգստացած են այդ փաստից և աստղին խորհուրդ են տալիս գտնել ավելի տարեց տղամարդ՝ ավելի երկարատև հարաբերությունների համար: