Նազենի Հովհաննիսյանը պատմել է՝ ինչպիսին պետք է լինի իրեն հարգող հայ աղջիկը

Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել է հումորային գրառմամբ.
«Իրեն հարգող հայ աղջիկը պիտի հայկական մուննաթը միշտ դեմքին լինի` եղանակից անկախ…Ձեռքն էլ թաղելու կամ թաղող քոմենթ գրելու դիրքով:
Օժիտի բազմոցը հետը, ինքն էլ քսված` տեսքը տեղը, մարդ ես, հազար բան է այս կյանքում լինում, կարող է Warner Brothers -ենց թաղերից ասենք @bredlycooperofficial-ը անցնելիս լինի, մարդու բախտը բացվի»:

Ավելի վաղ ՆԱզենին խոստովանել էր, որ չի հավատում Ամանորի հրաշքին ու կիսվել էր անկեղծ գրառմամբ.
«Այս կյանքում ամենադժվարը չկորցնել փայլը` աչքերի, հոգու, մտքի… Երազանքների փայլը մի կորցրեք, որքան էլ կոտրեն, որքան էլ փորձեն հավասարեցնել ձեզ հողին կամ «փչացնել»` աղտոտելով ձեր հոգին, ձեր երազանքներն ու տեսակը:
Ամանորի հրաշքին չեմ հավատում վաղուց, բայց ես հավատում եմ Մարդուն՝ նրա կամքին, ազատությանն ու որակին: Ես ԴԵՌ հավատում եմ մարդու բարությանն ու ազնվությանը, ես ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ …. մի կոտրվեք, ինչ էլ որ լինի, երբ էլ որ լինի, ինչպես էլ որ «մեծանասնությունը» փորձի համահարթեցնել: Անհատի ուղին միշտ է տարբեր, եթե իհարկե ուժ ու կամք ունես` ավարտին հասցնելու:
Մի կորցրեք ՓԱՅԼԸ: Մնացածն իրոք անցողիկ է»: