Որտե՞ղ են իրենց մեղրամիսն անցկացնում Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը

Արփինե Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը երեկ ամուսնացել են, իսկ արդեն այսօր Արփինեն իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է տեսանյութեր իրենց մեղրամսից. զույգը Մալդիվներում է: Երգչուհին նաև նշել է, որ դրախտում է գտնվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հարսանեկան արարողությունը։
Եկեղեցում պսակադրվելուց հետո ամուսիններն իրենց մտերիմների շրջապատում նշել են հարսանեկան արարողությունը, իսկ հյուրերը պարբերաբար նոր տեսանյութեր ու կադրեր են հրապարակել: