Disney-ի ֆիլմերը 2019-ին հավաքել են ռեկորդային գումար

2019-ին Disney կինոստուդիայի ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են ռեկորդային 10 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Ընկերությունը բացարձակ ռեկորդ է սահմանել՝ հոլիվուդյան ընկերությունների շրջանում դառնալով առաջինը, որ անցել է տարեկան 10 միլիարդ դոլարի սահմանը: Նշվում է, որ մինչև տարեվերջ մեծ էկրաններին կհայտնվի «Star Wars»-ի իններորդ մասը:

Ընկերության եկամուտների գրեթե մեկ երրորդը ստացվել է ԱՄՆ շուկայից: Դիսնեյը գերազանցել է 2016-ին սահմանած իր սեփական ռեկորդը: Այն ժամանակ ընկերությունը վաստակել էր 7,6 միլիարդ դոլար: