Առողջ վարսեր ունենալու մի քանի գաղտնիք - showbiz.am

Առողջ վարսեր ունենալու մի քանի գաղտնիք

By

Երկար և գեղեցիկ վարսեր ունենալու մասին, երազում է ցանկացած աղջիկ, սակայն քչերին է հաջողվում ցանկալի արդյունքի հասնել: Կան մազերի խնամքի բազմաթիվ միջոցներ, որոնք խոստանում են վարսերը դարձնել իդեալական, սակայն հիշեք, որ դրանք բոլորն էլ քիմիական նյութերից են բաղկացած և կարող են լուրջ վնասել գլխամաշկը:

Մազերի որակը բարելավելու և բազմաթիվ խնդիրներ կանխելու համար կան շատ միջոցներ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել որոշ դիմակներ, որը ամրացնում է մազերը և խթանում աճը:

Հացով դիմակ

Հացը պետք է մանրացնել և վրան եռացրած ջուր լցնել: 3 ժամ թրմել: Ստացված զանգվածը քսել գլխամաշկին և 2 ժամ թողնել: Այս դիմակը գործածելուց հետո մազերը պետք է լավ լվանալ:

Դեղնուցով դիմակ

Այս դիմակը հատկապես օգտակար է, եթե հարած դեղնուցին ավելացնեք գերչակի յուղ: Ստացված զանգվածը 3 ժամ պետք է թողնել գլխի վրա, հետո մազերը շամպունով լավ լվանալ: Ի դեպ, այս դիմակը սնուցող և ամրացնող արդյունքի հետ մեկտեղ, օգնում է նաև պայքարել թեփի դեմ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ