Ի՞նչ են Ձմեռ պապից խնդրել Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխաները

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի երեխաները՝ Բագրատն ու Մարիաննան, Ձմեռ պապին արդեն նամակ են գրել: Մարգարիտան կիսվել է ինստագրամյան էջի հետևորդների հետ՝ պատմելով, թե ինչ են խնդրել երեխաներն այս տարի Ամանորին: Նամակները գրվել են հինգ լեզվով:
«Սիրելի Ձմեռ պապ։ Մենք կարգապահ, բարեհամբույր ու լավն ենք եղել։ Սպասում ենք քեզ։ Խնդրում ենք, Բագրատին բեր երկրաբանական քարեր ու նոր դինոզավրեր, Մարիաննային՝ դպրոց և համազգեստ իմ փոքր տիկինիկների համար»,- գրված է եղել երեխաների նամակում։

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է նորածին դստեր՝ Մարոյի լուսանկարն ու ուշագրավ պատմություն պատմել:

Պարզվում է՝ նրա ամուսինը՝  կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը, առաջին անգամ տեսնելով երեխային, շատ է զարմացել ու հարցրել է բժիշկներին.«Այսքան սև ո՞ւմ է նման»:
Մարգարիտայի խոսքով՝ ծննդատան աշխատողները շատ են ծիծաղել Քեոսայանի հարցի վրա:

Հիշեցնենք, որ զույգի երրորդ երեխան ծնվել է հոկտեմբերի 19-ին: