Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և Պրոխոր Շալյապինը բաժանվել են

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և Պրոխոր Շալյապինը արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում էին, սակայն Շալյապինի դավաճանության պատճառով զույգը բաժանվել է: Շալյապինը Դմիտրի Շեպելևի հեղինակային հաղորդման շրջանակներոմ խոստովանել է, որ շաբաթներ շարունակ խաբել է Վիտալինային՝ ապրելով միժամանակ նրա և նախկին ընտրյալի հետ:

Վիտալինան լսելով ցավալի հայտարարությունը՝ ներկաների մոտ անկեղծացել է՝ ասելով, որ այդպիսով իր և Պրոխորի հարաբերույթուններն ավարտվեցին:
Շալյապինը խայտառակ բացահայտումից հետո հարցազրույցում ասել է, որ որոշել է բաժանվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, քանի որ հասկացել է, որ չի կարող արդարացնել նրա հույսերը և չի ցանկանում «փչացնել նրա կյանքը»։