«Վերածնվելով մոխրից»․ Գայանե Մանուկյանը ներկայացրեց իր նոր հավաքածուն - showbiz.am

«Վերածնվելով մոխրից»․ Գայանե Մանուկյանը ներկայացրեց իր նոր հավաքածուն

By

Դիզայներմոդելավորող Գայանե Մանուկյանը նորաձևության սիրահարների համար լավ նորություն ունի. իր «Just Black»  հեղինակային բրենդը ներկայացրել է նոր հավաքածուն, որը խիստ տարբերվում է նախկիններից ու զարմացնելու է ապրանքանիշի սիրահարներին:

Դիզայներ Գայանե Մանուկյանը ներկայացրեց իր՝ «Phoenix 2020 Collection by Just Black» երկար սպասված հավաքածուն, որն արժանացել է նորաձևության սիրահարների հավանությանն ու քննադատների բարձր գնահատականին:
«Just Black» բրենդի բոլոր հագուստները էլեգանտ էին, նրբագեղ և, իհարկե, բացառապես սև գույնի: Սակայն դեֆիլեն եզրափակվեց կրակագույն զգետով:

ShowBiz.am-ի հետ զրույցում Գայանեն պատմեց՝ հավաքածուն ստեղծելիս որն էր նրա ոգեշնչման աղբյուրը:
«Ոգեշնչման երկու աղբյուր ունեի. առաջինը Փյունիկն էր՝ ժամանակի մեջ անդադար տրանսֆորմացիայի ենթարկվող երևույթ, որն իրեն սպանում է՝ հետագայում մոխրից վերածնվելու համար: Ինձ ամբողջ տարվա ընթացքում շրջապատել են ուժեղ կանայք, որոնց կերպարն էլ իմ ոգեշնչման հաջորդ աղբյուրն էր: Այդ կանայք ինձ համար առանձին-առանձին փյունիկներ էին՝ ուժեղ, ինքնաբավ, ովքեր ժամանակի հորձանուտի մեջ կարողանում էին արագ վերափոխվել, հարմարվել տարբեր իրավիճակների և այդ թեժ շրջապտույտի մեջ մնալ գեղեցիկ ու կանացի»:

Դիզայները պատմեց նաև, որ այս հավաքածուն բրենդի համար առանձնահատուկ է նրանով, որ ոճն ամբողջությամբ փոխված է: «Ունենալով ոգեշնչման նոր աղբյուր՝  որոշեցինք  այդպիսով նաև վերակենդանացնել բրենդը՝ թարմացնելով այն արդեն մի փոքր ուրիշ տրամադրության մեջ: Ամեն ինչ պտտվում է փյունիկի շուրջ»:

Հավաքածուի ոգեշնչման աղբյուրը դիզայների համար  ուժեղ կանայք են, սակայն նրա կարծիքով գոյություն չունի հագուստ, որը նախատեսված է հենց ուժեղ կանանց համար, որովհետև ինքնավստահ կինն իրեն հարմարավետ է զգում յուրաքանչյուր հագուստի մեջ։
Գայանեն խոստովանեց նաև հավաքածուն ստեղծելու ճանապարհին առաջացած դժվարությունների մասին ու պատմեց, թե որն էր իր համար ամենակարևոր արձագանքը. «Դժվարություններ լինում են անշուշտ և լինում են դրանք մինչև վերջին պահը: Անգամ վերջին պահին կայացվում են որոշումներ, որոնք միշտ ամենաճիշտն են: «Հավաքածուից յուրաքանչյուրը կկրեի». սա ինձ համար լավագույն արձագանքն է եղել»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

           

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Դեպի լույս»․Արմեն Դալլաքյանը շուտով կբեմադրի իր նոր ներկայացումը կարանտինի մասին

Ինքնամեկուսացման ընթացքում շատերը զբաղմունք են փնտրում ձանձրույթից չխենթանալու համար, սակայն դերասան Արմեն Դալլաքյանը կարողանում է արդյունավետ օգտագործել կարանտինային ռեժիմի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Forbes-ի բացահայտումից հետո Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր ընկերության արժեքը բարձրացնելու համար

Հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջենների նկատմամբ կարող է քրեական հետաքննություն սկսվել՝ իր ընկերության արժեքը, ենթադրաբար, բարձրացնելու համար, հայտնել է...
Ավելին