Diddy-ի 50-ամյա հոբելյանին Քարդաշյանի հմայքը խամրել է Բեյոնսեի ներկայությունից

Հայտնի երգչուհի Բեյոնսեն իր ֆեյսբուքյան էջում երեկոյան զգեստով լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարներում Բեյոնսեն ամուսնու՝ ռեփեր  Jay Z-ի հետ է։
Զույգը մասնակցում է ռեփեր Փի Դիդիի 50-ամյակին: Լուսանկարներին կից Քարդաշյանը գրել է. «Diddy’s 50th»:
Նշենք, որ Փի Դիդիի 50-ամյակին ներկա էին նաև Քիմ Քարդաշյանն իր քույրերի՝ Քլոեի և Քայլիի հետ։

Երկրպագուները Բեյոնսեի  լուսանկարի մեկնաբանություններում նշել էին, որ երգչուհին իր փայլով խամրեցրել է Քիմին: «Գրեմմի»-ի 23-ակի հաղթողը երեկույթին ներկայացել է շլացուցիչ սև զգեստով: 38-ամյա Բեյոնսեի զգեստի վերնամասը՝ պարանոցի հատվածում, նման է եղել տերևի:

Jay-Z-ն կրել է սև թավշյա կոստյում:
Մյուս հայտնի հյուրերի թվում են եղել պրոդյուսեր Dr. Dre-ն՝ կնոջ հետ, Նաոմի Քեմփբելը, Ֆարել Ուիլյամսը: