Last Christmas երգի տեսահոլովակը վերաթողարկվել է 4K որակով (տեսանյութ)

Sony ընկերությունը թողարկել է բրիտանական  դուետի Last Christmas երգի տեսահոլովակի նորացված տարբերակը՝ երգի թողարկման 35-ամյակի և մոտալուտ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։

Դուետի Last Christmas երգը թողարկել է Epic Records ընկերությունը: Երգը դարձել է Սուրբ Ծննդյան տոնի խորհրդանիշներից մեկը և հետագայում ընդգրկվել Music from the Edge of Heaven ալբոմում:

35 տարի անց Sony Music Entertainment ստուդիան թողարկել է Wham-ի երգի տեսահոլովակի նորացված տարբերակը: Այժմ այն կարելի է դիտել 4K որակով:

Սինգլը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով (վաճառքի մեկնարկին) և դարձել Է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների պատմության մեջ ամենավաճառվող սինգլը, որը չի հասել առաջին հորիզոնականին:

Ջորջ Մայքլի և Էնդրյու Ռիջլիի երաժշտական դուետը ստեղծվել է 1980-ական թվականներին: Խումբը համարվում էր իր ժամանակների ամենահաջողված խմբերից մեկը՝ ամբողջ աշխարհում վաճառելով ավելի քան 30 մլն սկավառակ: