Սերգեյ Բեզռուկովը տարին ամփոփել է նոր տեսահոլովակի պրեմիերայով (տեսանյութ) - Showbiz.am

Սերգեյ Բեզռուկովը տարին ամփոփել է նոր տեսահոլովակի պրեմիերայով (տեսանյութ)

By

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովը տարին ավարտում է «Դժվար օր» («Трудный день») երգի նոր տեսահոլովակի պրեմիերայով, որտեղ նա հանդես է գալիս իր` «Կնքահայր» («Крестный папа») երաժշտական խմբի հետ միասին։

«Հեշտ տարիներից չէր, պարզ ասեմ՝ ծանր տարի էր , բայց լավ առումով՝ հագեցած: Շատ նկարահանումներ ունեցա, ի դեպ, շատ հետաքրքիր նախագծեր են, աշխատել ենք հրաշալի ռեժիսորների, հիանալի գործընկերների հետ… Տեսահոլովակում շատ բան կտեսնեք իմ առօրյա կյանքից, իմ խենթ գրաֆիկից»,- պատմել է Բեզռուկովը:

Ինչպես հայտնել են Գուբերնսկի թատրոնի մամուլի ծառայությունից, նոր տեսահոլովակն ամփոփում է արտիստի հագեցած տարին:
Տեսանյութը հրապարակվել է Սերգեյ Բեզռուկովի Յութուբյան ալիքում: Տեսանյութում կադրեր են ներառվել ներկայացումներից, ինչպես նաև ետնաբեմից ու ընտանեկան իրավիճակներից, որտեղ դերասանը շփվում է կնոջ ու երեխաների հետ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Հարգանքի տուրք Անրի Վեռնոյի հիշատակին. «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին: Նոյեմբերի 28-ին՝...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Ժամանակն է հետամուտ լինել այն պատերազմական հանցագործություններին, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից». Սերժ Թանկյան

«System of a down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս օրերին հետևում է Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններին։...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Դուք էլ եք հաստատ այդ երազից տեսել, որ գոռում-գոռում ես ձայնդ դուրս չի գալիս, քեզ ոչ ոք չի լսում, որ փրկի». Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Արցախում ստեղծված իրավիճակի մասին և նշել, որ երազից չի կարողանում...
Ավելին