Բիլի Այլիշը նշում է իր 18-ամյակը

Երգչուհի Բիլլի Այլիշը, ով կարճ ժամանակում կարողացավ համաշխարհային ճանաչում և երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել այսօր նշում է իր ծննդյան տոնը: Երգչուհին դարձավ 18 տարեկան:
Ծննդյան տարեդարձը նա նշելու է միայն մտերիմ ընկերենրի շրջապատում: Ինսայդերը պատմել է, որ գեղեցկուհին ծախսել է 160 հազար դոլար Իտալիայում առանձնատուն վարձելու համար:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ Այլիշը սկանդալների կենտրոնում է: Գեղեցկուհին, ով այսօր ամենաշատ վարձատրվող աստղերից մեկն է համարվում, դատական հայցով հանդես է եկել գերմանական «Nylon» ամսագրի դեմ, ով առանց Այլիշի իմացության իր շապիկին է տեղադրել նրա ֆոտոշոփված լուսանկարը:
Բիլլին պահանջել է  գումարային փոխհատուցում այդ քայլի համար՝ հավելելով, որ պարզապես սարսափել է, երբ տեսել է լուսանկարչի անճաշակ ու տգեղ ֆոտոշոփի արդյունքը:

Հարցազրույցում Բիլլին նշել է, որ ինքն ու իր ստեղծագործական թիմը չեն տվել իրենց համաձայնությունը, և ամսագրի նման քայլը ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլ նաև ոչ օրինական է:
Բիլլի Այլիշը պահանջում է 150 հազար դոլար: