Բրեդ Փիթը նշում է ծննդյան 56-ամյակը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 18-ին իր ծննդյան 56-րդ տարեդարձն է տոնում Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը՝ անզուգական Բրեդ Փիթը։
Տարիներ շարունակ տղամարդկային գեղեցկության և գրավչության խորհրդանիշ համարվող Փիթը, տարիքից անկախ, շարունակում է պահպանել մոլորակի ամենասեքսուալ և ցանկալի տղամարդկանցից մեկի կարգավիճակը:

Սակայն այժմ դերասանի երկրպագուների ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է ոչ թե նրա կարիերայի, այլ անձնական կյանքի վրա: Հայտնի է, որ Փիթը երեք տարի առաջ ամուսնալուծվել է դերասանուհի Անջելինա Ջոլիից, որի հետ դեռևս չի կարողանում լուծել 6 երեխաների խնամակալության հարցը, բայցի այդ, կան նաև մի շարք ֆինանսական հարցեր:

Հատկանշական է, որ Ջոլիից բաժանվելուց հետո, Փիթին բազմաթիվ սիրավեպեր են վերագրել, սակայն դրանք չեն հաստատվել: Դերասանն ինքը խոստովանել է, որ, ի հեճուկս տարածված կարծիքի, կնամոլ չէ և նախընտրում է կենտրոնանալ աշխատանքի վրա: