«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 խումբը Հայաստանում է

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 ակապելա խմբի անդամները րոպեներ առաջ ժամանեցին Հայաստան:
Հիշեցնենք, որ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 կկայանա լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը:

Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Հատկանշական է, որ ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:

Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է. «Եկեք սարեր շուռ տանք»:
Երևանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: