Խոակին Ֆենիքսը երբեք պաշտոնապես չի ընդունել Ջոկերի դերի առաջարկը

«Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը վերջերս հայտնել է, որ նախքան Խոակին Ֆենիքսի՝ խաղահրապարակ ներկայանալը, վստահ չի եղել, որ դերասանն ընդունել է դերի առաջարկը։
Los Angeles Times թերթի հետ զրույցում Թոդ Ֆիլիպսը հայտնել է, որ Ֆենիքսին ֆիլմում ներգրավելը հեշտ չի եղել: «Սկզբում թվում է՝ թո´ւ, կոմիքսների հիման վրա հիմնված ֆիլմ է լինելու: Այդ պատճառով էլ նա հակված չէր ընդունել առաջարկը»,- ասել է նա:
Ռեժիսորը նաև նշել է, որ դերասանին ճանաչելուց հետո նրան սկսել է բացատրել ֆիլմի իմաստը. «Սկսեցինք ավելի շատ զրուցել, թե ինչի մասին է լինելու ֆիլմը, և մի օր նա կախարդական կերպով հայտնվեց: Նա երբեք բառացի այո չի ասել դերի առաջարկին»:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկի ժամանակ ռեժիսորը հայտնել էր, որ Խոակինի հետ ևս մի ֆիլմ կնկարահանի՝ «համոզիչ ստեղծագործական պատճառ» ունենալու դեպքում:
Նշենք, որ «Ջոքերը» դարձել է պատմության մեջ առաջին ֆիլմը, որի հասույթը համաշխարհային վարձույթում գերազանցել է 800 մլն դոլարը: