Հայտնի են աշխարհի ամենացանկալի ճանապարհորդական վայրերը

Google ընկերությունը հրապարակել է ճանապարհորդության համար աշխարհի ամենացանկալի վայրերի ցանկը՝ վերլուծելով օգտատերերի 2019 թվականի որոնման արդյունքները:

Ցանկի առաջին հորիզոնականը զբաղեցրել են Մալդիվյան կղզիները, ապա հաջորդում է Ճապոնիան։ Եռյակը եզրափակում է Բորա Բորա կղզին:
Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Լաս Վեգասը և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն:

Բացի թվարկվածներից, վարկանշային ցուցակում ընդգրկվել են նաև Ալյասկան, Նոր Օռլեանը, Կալիֆոռնիան, Նյու Յորքը և Կոստա Ռիկան: