Սերգեյ Բեզռուկովը տարին ամփոփել է նոր տեսահոլովակի պրեմիերայով (տեսանյութ)

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզռուկովը տարին ավարտում է «Դժվար օր» («Трудный день») երգի նոր տեսահոլովակի պրեմիերայով, որտեղ նա հանդես է գալիս իր` «Կնքահայր» («Крестный папа») երաժշտական խմբի հետ միասին։

«Հեշտ տարիներից չէր, պարզ ասեմ՝ ծանր տարի էր , բայց լավ առումով՝ հագեցած: Շատ նկարահանումներ ունեցա, ի դեպ, շատ հետաքրքիր նախագծեր են, աշխատել ենք հրաշալի ռեժիսորների, հիանալի գործընկերների հետ… Տեսահոլովակում շատ բան կտեսնեք իմ առօրյա կյանքից, իմ խենթ գրաֆիկից»,- պատմել է Բեզռուկովը:

Ինչպես հայտնել են Գուբերնսկի թատրոնի մամուլի ծառայությունից, նոր տեսահոլովակն ամփոփում է արտիստի հագեցած տարին:
Տեսանյութը հրապարակվել է Սերգեյ Բեզռուկովի Յութուբյան ալիքում: Տեսանյութում կադրեր են ներառվել ներկայացումներից, ինչպես նաև ետնաբեմից ու ընտանեկան իրավիճակներից, որտեղ դերասանը շփվում է կնոջ ու երեխաների հետ: