73-ամյա կնոջ և նրա թոռան պարը հիացրել է ժյուրիին

73-ամյա կինը չինական «Got Talent 2019» հեռուստանախագծի շրջանակներում ելույթ է ունեցել թոռնիկի հետ, սակայն նայելով նրանց՝ դժվար է հավատալ, որ սլացիկ կազմվածքով գեղեցկուհին ծնվել է 1945 թվականին:
Ելույթից հետո՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում, կինը պատմել է, որ 60 տարուց ավելի է զբաղվում է պարով:

Յուրաքանչյուր օր 4-6 ժամ նա հատկացնում է պարապմունքներին: Իր հետքերով, սակայն, չի գնացել զավակներից ոչ մեկը, միայն թոռնիկն է սիրել արվեստի այդ ճյուղը ու սկսել զբաղվել դրանով հենց տատիկի հետ:
Իր հերթին երիտասարդը պատմում է, որ տատիկը  բավականին խիստ ու պահանջկոտ ուսուցիչ է:

Ելույթից երկար ժամանակ անց զույգը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Բարեգործներից մեկը նրանց տրամադրելէ Պեկինի կենտրոնում շքեղ առանձնատուն, որտեղ այսուհետ 73-ամյա կինը կրթելու է իր սաներին: