Վերջապես կայացավ Take 6-ի համերգը Երևանում

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին կայացավ Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը Հայաստանում ելույթ է ունեցավ առաջին անգամ: Համերգի կազմակերպիչների հաղորդմամբ, ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:

Գրեմմիի 10-ակի, Dove մրցանակի 10-ակի դափնեկիր, ինչպես նաև այլ հեղինակավոր մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգևոր երաժշտություն:
Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ: Խումբը ձևավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի …

Հենց այսպիսի երաժշտություն է հաճախ պակասում երևանյան երաժշտասերների՝ սաունդի իսկական գնահատողներին։  Յուրաքանչյուր ստեղծագործություն մաթեմատիկորեն ստուգված էր և միևնույն ժամանակ զգացմունքային։