Այսպիսին Քարդաշյանին դեռ չեք տեսել․ Քիմը նմանակել է Էլիզաբեթ Թեյլորին

Քիմ Քարդաշյանը զարդարել է 7Hollywood ամսագրի շապիկը՝ ներկայանալով իր երկրպագուներին բավականին օրիգինալ կերպարում։ Հեռուստաաստղը նմանակել է լեգենդար Էլիզաբեթ Թեյլորին՝ փորձելով 60-70-ականների ոճով մի քանի վառ զգեստներ։

Քարդաշյանը կրում է անցյալ դարի ոգով կեղծամ, ինչն իրեն նմանեցրել է Հոլիվուդի կուլտային աստղին։

Նկարահանումների վրա աշխատել է հայտնի դիզայներ, անկրկնելի Թյերի Մյուհլերը, որին Քիմը պաշտում է։

Հիշեցնենք, որ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հայազգի աստղը  հայտարարել էր, որ այլևս մերկ չի նկարահանվելու։ Այս մասին հեռուստաաստղն ասել էր The Cut պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
«Չգիտեմ, միգուցե պատճառն ամուսնունս խոսքերն են, որը խոստովանել է, որ երբեմն անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքինի պատճառով։ Ես միշտ հետևում եմ նրա խորհուրդներին և հասկանում եմ, թե նա ինչ է զգում։ Նա միշտ աջակցում է ինձ, օգնում դառնալ այնպիսին, ինչպիսին ցանկանում եմ և անել այն, ինչ ցանկանում եմ։ Այնպիսի զգացում է՝ կարծես իմ մեջ ինչ-որ բան է արթնացել»,- ասել է Քիմը։