Էմմա Ուոթսոնը, Թոմ Ֆելթոնը և «Հարի Փոթեր»-ի մյուս աստղերը սուրբծննդյան տոներին ընդառաջ վերամիավորվել են (լուսանկարներ)

«Հարի Փոթերը» ֆիլմաշարի աստղերը՝ Էմմա Ուոթսոնը (Հերմիոնա Գրեյնջեր), Թոմ Ֆելթոնը (Դրակո Մալֆոյ), Էվաննա Լինչը (Լունա Լավգուդ), Բոննի Ռայթը (Ջինի Ուիզլի) և Մեթ Լյուիսը (Նևիլ Լոնգբոթոմ) Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ վերամիավորվել են Լոնդոնում, գրում է Fox news-ը:

«Սուրբծննդյան բարևներ իմ դասընկերներից»,- Instagram-ում գրել է Թոմ Ֆելթոնը:

Ֆիլմի աստղ Էմմա Ուոթսոնը, տեղադրելով միևնույն լուսանկարը, գրել է. «Մաղթում ենք ուրախ Սուրբ Ծնունդ»:

«Հարի Փոթերը» ֆիլմաշարը ստեղծվել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի 7 մասից բաղկացած հայտնի վիպաշարի հիման վրա։ Ֆիլմերից յուրաքանչյուրում նկարագրվում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը: