Խելքն ու ուղեղը կերել են. Արմինե Գրիգորյանը՝ եղբոր՝ Քոչարյանի ստորագրահավաքին միանալու մասին

Սամվել Գրիգորյանի քույրը՝ երգչուհի Արմինե Գրիգորյանը, Araratnews.am-ի հետ զրւյցում հայտնել է, որ շոկի մեջ է այն բանից հետո, երբ իմացել է, որ եղբայրն էլ է միացել Ռոբերտ Քոչարյանի ազատման համար կազմակերպված ստորագրահավաքին։

«Ես շոկի մեջ եմ, չգիտեմ՝ ոնց են ուղեղը լվացել, որ այդպիսի բան է արել: Ես նրա հետ դեռ չեմ խոսել: Գուցե ինքն էլ իր փաստարկներն ունի: Ինքը շատ կողմ էր հեղափոխությանը: Ինչ ասեմ՝ Քոչարյանը պառակտում է ընտանիքներ, չնայած՝ մեր ընտանիքում չի կարող պառակտում լինել: Պարզապես Սամվելն իր կարծիքն ունի: Բայց որ իմանաս, որ Սամվելը Քոչարյանի օրոք աշխատել է, կասես՝ աշխատել է, չի կարող ուրանալ: Ուղղակի շրջապատից է գալիս, Քոչարյանի կողմնակիցներն են, խելքն ու ուղեղը կերել են: Ամեն դեպքում շատ վատ եմ նայում այդ ամեն ինչին: Սամվելն իմ եղբայրն է, իմ ամեն ինչը, իմ կյանքն ու թագավորն է, Աստվածը, բայց դա իր կարծիքն է»,- ասել է Արմինե Գրիգորյանը: