ԱՄՆ-ում ծնվել է Դավիթ Սեխպեյանի երկրորդ երեխան. փոքրիկը լույս աշխարհ է եկել մայրիկի ծննդյան օրը

ԱՄՆ-ում ծնվել է դերասան Դավիթ Սեխպեյանի և Նարինե Պողոսյանի երկրորդ երեխան: Զույգը որդի է ունեցել: Փոքրիկին անվանակոչել են Դավիթ Ժան։

Ի դեպ, հետաքրքրականն այն է, որ փոքրիկը ծնվել է մայրիկի ծննդյան օրը: «Իմ տարեդարձի լավագույն նվերը վերջապես ժամանեց: Բարի գալուստ մեր աշխարհ, Դավիթ Ժան Սեխպեյան կրտսեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասանի կինը:

Իսկ Դավիթը իր էջում գրել է. «Կինս, թագուհիս, տիեզերքս, շնորհակալ եմ քեզ որդուս համար»:
Նշենք, որ զույգի առաջնեկը՝ Օլիվիա Լիվին, 2 տարեկան է: