Երեք տարի անց ես, ինչ է, դդմի՞ եմ վերածվելու. 37-ամյա Սեդոկովան մերկությամբ պատասխանել է Սոբչակին

Երգչուհի Աննա Սեդոկովային դուր չի եղել Քսենիա Սոբչակի վերջին սկանդալային հրապարակումն այն մասին, որ 40-ից բարձր կանանց վայել չէ մերկանալ տեսախցիկի առաջ։ Օրերս 37-ամյակը նշած Սեդոկովան իր Ինստագրամի էջում գրել է. «Օրեր առաջ ես 37 տարեկան եմ դարձել։ Նշանակո՞ւմ է՝ ընդամենը 3 տարի ունեմ՝ նման լուսանկարներ հրապարակելու համար առանց հանրային գործիչների կշտամբանքի»։ Աննա Սեդոկովան զուգահեռ «մերկ» լուսանկար է հրապարակել:

«Իսկ երեք տարի անց ես ինչ է՝ դդմի՞ եմ վերածվելու։ Որքան են ինձ հոգնեցրել այդ կարծրատիպերը, որոնք տարիներ շարունակ լցրել են մեր կանանց գլուխները: Ես հիացած եմ Սվետլանա Բոնդարչուկի ոտքերով, Վերոնիկա Բելոցերկովսկայայի մկանուտ որովայնով, Օքսանա Լավրենտեւայի նստատեղով ու Քսենիա Սոբչակի ուղեղով»,- իր հրապարակման մեջ ասել է Աննա Սեդոկովան:

https://www.instagram.com/p/B6QZO6oAiGB/?utm_source=ig_web_button_share_sheet

https://www.instagram.com/p/B6NvK88gfhj/?utm_source=ig_web_button_share_sheet