Թողարկվել է տարվա ամենասպասված սերիալներից մեկը՝ «Ведьмак»-ը

Դեկտեմբերի 20-ին Netflix սթրիմինգային հարթակում թողարկվել է տարվա ամենասպասված սերիալներից մեկը՝ «Ведьмак»-ը, գլխավոր դերում է անգլիացի դերասան Հենրի Քավիլը: Այս մասին Թվիթերում հայտնել են նախագծի ստեղծողները:

Լեհ գրող Անջեյ Սապկովսկու վիպաշարի հիման վրա ստեղծված ֆենթեզի-շոուում պատմվում է գերբնականներ որսացող՝ ռիվիացի Գերալտի մասին:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ առաջին եթերաշրջանում կթողարկվի ութ սերիա, որոնք դիտման համար միանգամից մատչելի կլինեն Netflix-ի օգտատերերի համար:

Քավիլի հետ միասին «Ведьмак»-ում նաև նկարահանվել են Ֆրեյա Ալանը, Աննա Շաֆերը, Անյա Չալոտրան և ուրիշներ։