Ինչպե՞ս է Կրիշտիանու Ռոնալդուի ընտրյալը վայելում հանգիստը լեռներում

Կրիշտիանու Ռոնալդուի ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իր ինստագրամյան էջում կիսվել է հետաքրքիր ու ջերմ լուսանկարներով: Նա երեխաների հետ իր հանգիստն է վայելում լեռներում: Նրա հետ են ֆուտբոլիստի բոլոր երեխաները՝ իննամյա Կրիշտիանու կրտսերը, երկուամյա Եվան եւ Մաթեոն, երկուամյա Ալանան:

Լուսանկարներին կից Ջորջինան կիսվել է հետևյալ գրառմամբ. ««Մայրիկ» բառն իմ ամենասիրելին է»:
Իսկ մինչ այդ 34-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային դաշտում էր և հաղթանակ էր բերում «Յուվենտուս»-ին «Սամպդորիա»-ի հետ խաղում:

Հիշեցնենք, որ Ջորջինան և Ռոնալդուն արդեն 3 տարի է, ինչ միասին են:
Ֆուտբոլիստի ընկերները լրագրողների հետ զրույցներում խոստովանել են, որ շուտով զույգը կօրինականացնի իրենց հարաբերությունները, սակայն ինքը՝ Կրիշտիանուն, այդ մասին հրաժարվել է խոսել: