Մայամիում այրվել է Մարկ Էնթոնիի 7 մլն դոլար արժողությամբ զբոսանավը

Ամերիկացի հայտնի երգիչ Մարկ Էնթոնիի զբոսանավը Մայամիում հրդեհվել է: Շուրջ 40 մետր երկարությամբ զբոսանավը փրկելու համար աշխատել են տասնյակ հրշեջներ, սակայն ոչինչ անել չի հաջողվել՝ այն ամբողջովին այրվել է: Նշվում է, որ ծուխը նկատելի է եղել անգամ քաղաքի կենտրոնից:

Երգչի ներկայացուցիչն ասել է, որ երգիչը գտնվում է արտերկրում և տեղի ունեցածի մասին մեկնաբանություններ տալ չի ցանկանում: Նա հավելել է, որ զբոսանավի անձնակազմի անդամներից երկուսը ժամանակին հասցրել են հեռանալ և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հրդեհի պատճառների մասին տեղեկություն չի տրվում: Աղբյուրը հայտնում է, որ զբոսանավն արժեր 7 մլն դոլար: Այն վաճառքի էր հանվել այս տարի: